Այսօր Հայաստան կժամանի Սերբիայի պաշտպանության նախարարը

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ վաղն առավոտյան նախարարության վարչական համալիրում տեղի կունենա պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: