Փարիզում պայթուցիկներով բաճկոն է հայտնաբերվել

Ֆրանսիա - Ոստիկանները պարեկություն են իրականացնում Էյֆելյան աշտարակի մոտ, Փարիզ, 23-ը նոյեմբերի, 2015թ․

Պայթուցիկներով բաճկոն է հայտնաբերվել Փարիզի հարավում, երբ հավաքարարները մաքրում էին փողոցը:

Ֆրանսիայի իշխանությունները, հիմնվելով լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքների վրա, հայտնում են, որ նմանատիպ բաճկոններ գործի են դրվել նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների ժամանակ: