Մալիի ուժայիններն արդեն ազատել են 80 պատանդի

Մալի - Ուժայինները ազատում են պատանդներին, Բամոկո, 20-ը նոյեմբերի, 2015թ․

Մալիի ուժայինները Բամոկոյի Radisson Blu հյուրանոցում պատանդառվածներին ազատելու համար գրոհ են ձեռնարկել։

Մալիի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ուժայիններին արդեն հաջողվել է ազատել 80 պատանդի։ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ազատվածների թվում են Turkish Airlines ընկերության երեք աշխատակիցները։

Այսօր առավոտյան, հիշեցնենք, զինված անձինք Radisson Blu հյուրանոցում պատանդ են վերցրել 170 հոգու։