ՌԴ ԱԳՆ. ԻՊ կազմում կռվող 160 ռուսաստանցի է սպանվել

«Իսլամական պետության» զինյալները, արխիվ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովի խոսքով՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում մարտնչող 160 ռուսաստանցի է սպանվել:

«Ընդհանուր առմամբ, Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին մանակցել են շուրջ 2 հազար 700 Ռուսաստանի քաղաքացիներ: Նրանցից 73-ը վերադարձել են Ռուսաստան` կանգնելով դատարանի առջև: Նրանցից 36-ը այժմ էլ բանտում են», - նշել է ռուսաստանցի դիվանագետը:​