Օբամա․ Սպիտակ տան և Կրեմլի միջև դեռ անհամաձայնություն կա Ասադի ճակատագրի հարցում

Ֆիլիպիններ - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մանիլայում ասուլիսի ժամանակ, 18-ը նոյեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատում Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական ճգնաժամին վերջ դնելու բանակցություններում:

Մանիլայում մամլո ասուլիսի ժամանակ Օբաման նաև նշել է՝ այդուհանդերձ, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի հարցում դեռևս անհամաձայնություններ կան Սպիտակ տան և Կրեմլի միջև: