ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս «զերծ մնալ Եգիպտոս այցելություններից»

Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։ Հայտարարությունը տեղադրված է արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում։