Գերմանիայում ձերբակալվել են փարիզյան ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձինք

Ֆրանսիա - Ծաղիկներ փարիզյան ահաբեկչության զոհերի հիշատակին` «Բատակլան» համերգասրահի դիմաց, Փարիզ, 17-ը նոյեմբերի, 2015թ.

Գերմանիայում ձերբակալվել են նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք անձինք։

DPA լրատվական գործակալության տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել գերմանական Աաքեն քաղաքում։ Թե ինչում են մեղադրվում ձերբակալվածները, չի հաղորդվում։