Լուկաշենկոն համաձայն է անցկացնել ԱՄՀ-ի առաջարկած բարեփոխումները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ համաձայն է անցկացնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաջարկած տնտեսական բարեփոխումները:

Բելառուսում ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Փիթեր Դոլմանոյի հետ հանդիպմանը Լուկաշենկոն ասել է, թե չի մերժում հիմնադրամի և ոչ մի առաջարկ՝ խոստանալով առաջիկայում բարեփոխումներ անցկացնել:

Բելառուսը ավելի վաղ ԱՄՀ-ից 3 միլիարդ դոլար է խնդրել՝ միջազգային պահուստները համալրելու նպատակով: