Թրամփը մտածում է ԱՄՆ-ում մզկիթները փակելու մասին

Դոնալդ Թրամփը ելույթի ժամանակ, արխիվ

CNN-ի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող միլիարդատեր Դոնալդ Թրամփը լրջորեն մտածում է Ամերիկայում մզկիթների փակման հարցի շուրջ:

Թրամփն այդ մասին խոսել է Փարիզի ահաբեկչությունների համատեքստում, ընդգծելով՝ թեպետ չէր ուզի նման բան անել, սակայն ստիպված է, քանի որ, ըստ նրա, ատելության մի զգալի մաս գալիս է հենց այդ վայրերից: