Ֆրանսիայում 23 կասկածյալ է ձերբակալվել

Ֆրանսիա - Ոստիկանները պարեկություն են իրականացնում Փարիզի կայարաններից մեկում, 14-ը նոյեմբերի, 2015թ.

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ ֆրանսիացի իրավապահների համատարած ստուգումների արդյունքում ձերբակալվել է 23 անձ, որոնք կասկածվում են «Իսլամական պետության» ծայրահեղական գործողություններին առնչություն ունենալու մեջ:

Նախարարը նաև հայտնել է, որ առգրավվել են զենքեր և ռազմամթերք: