Բաքու է ժամանում Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

Այսօր Բաքու է ժամանում Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը:

Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի շրջանակում տեղի կունենան բանակցություններ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության և այլ պաշտոնյաների հետ:

Չոլաքի այցը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը: