Նախշուն Տավարացյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր

Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Նախշուն Տավարացյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

Նույն հրամանագրով, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, դադարեցվել են Տավարացյանի` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները: