Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում

Մարդիկ ծաղիկներ են դրել Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ ի հիշատակ Փարիզի ողբերգության զոհերի, 14-ը նոյեմբերի, 2015թ․

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր շնորհակալություն է հայտնել անցած շաբաթավերջին Փարիզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ իրենց զորակցությունը հայտնած բոլոր անձանց։

Դիվանագիտական առաքելությունը հաղորդագրությունում նշում է, որ դեսպանությունում ցավակցությունների գիրք կբացվի նոյեմբերի 16-ին ժամը 14-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 17-ը։