Շավարշ Քոչարյան․ «Ադրբեջանը ապացուցում է՝ ԼՂՀ ճանաչմանը այլընտրանք չկա»

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան

«Իր սադրիչ գործողություններով Ադրբեջանը վերստին ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը այլընտրանք չկա», - այսօր Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալը այդպես է արձագանքել ադրբեջանական զինուժի կողմից երկու հայ զինծառայողների սպանությանը: