Տուլայի վթարից տուժածներից 8-ը դեռ Ռուսաստանի հիվանդանոցներում են

Ռուսաստան - Տուլայի մարզում վթարված ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ․

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ Տուլայի մարզում Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանցից 8-ը դեռ գտնվում են Ռուսաստանի հիվանդանոցներում։

Որպես կայուն ծանր է գնահատվում Երևան տեղափոխված վիրավորներից Գոհար Գասպարյանի վիճակը։

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հիշեցնենք, մահացել է 9 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: