Պաշտոնանկ է արվել Ադրբեջանի կապի և հաղորդակցության նախարարը

Նախկին նախարար Ալի Աբբասով, արխիվ

Ադրբեջանի նախագահի հրամանով պաշտոնանկ է արվել երկրի կապի և հաղորդակցության նախարար Ալի Աբբասովը։ Պատճառների մասին չի հաղորդվում։

Վերջին շաբաթների ընթացքում այդ գերատեսչության մի քանի աշխատակիցներ են ձերբակալվել, ինչն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կապ ուներ Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների ձերբակալությունների հետ։