Հաստատվեց ապօրինի սպառված էլ․էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան

Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան:

Այն, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, «կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից և վերականգնելու ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները»: