ԱՄՆ Կոնգրեսը Ուկրաինային մահաբեր ռազմական օգնություն ցուցաբերելու օրինագիծ ընդունեց

Ուկրաինական զինված ուժերի զրահատեխնիկա, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսը օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս մինչև 50 միլիոն դոլարի մահաբեր ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և Սպիտակ տանը պատասխանելու լիազորությամբ է օժտում այն դեպքում, եթե Ռուսաստանը խախտի սպառազինությունների վերահսկողության մասին պայմանագիրը:

Պաշտոնական Վաշինգտոնը փոխանցում է, որ ամենայն հավանականությամբ՝ նախագահ Բարաք Օբաման կվավերացնի Կոնգրեսի ընդունած օրինագիծը: