«Վարդաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների թիվը հասել է ութի

Your browser doesn’t support HTML5

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) այսօր հինգ կալանավոր հացադուլ է սկսել, ևս երեքն էլ այդ ծայրահեղ քայլին էին դիմել նախորդ շաբաթավերջից։ Բոլորն էլ բողոքում են Վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովի դեմ՝ պնդելով, որ այն թափանցիկ չի գործում, կայացված որոշումները չեն հիմնավորվում։