Իսրայելում հարգանքի տուրք մատուցեցին նախկին վարչապետ Իցհակ Ռաբինի հիշատակին

Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Ռաբին, արխիվ

Այսօր հազարավոր իսրայելցիներ հարգանքի տուրք են մատուցում Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Ռաբինի հիշատակին, ով սպանվել է 20 տարի առաջ նոյեմբերի 4-ին Թել Ավիվում։

Սգո հանդիսավոր արարողությանը մասնակցում են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։

Ռաբինին սպանել է մի հրեա ծայրահեղական, ով դեմ էր պաղեստինցիների հետ խաղաղություն հաստատելու դիմաց տարածքային զիջումների գնալու՝ վարչապետի գաղափարին։