Ամենայն Հայոց կաթողիկոսը վաղը կմեկնի Վրաստան

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վիրահայոց թեմի հրավերով վաղը կմեկնի Վրաստան:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում Վեհափառ Հայրապետը կհանդիսապետի վերանորոգված Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը:

Այցի ընթացքում Գարեգին երկրորդին ուղեկցելու են Մայր Աթոռի մի շարք բարձրաստիճան հոգևորականներ: