Պուտինը կհանդիպի ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը ընդունելու է Մոսկվայում անցկացվող ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը, հանդիպման ժամանակ կքննարկվեն ԱՊՀ երկրների տարածքում հակաահաբեկչական գործունեության առանցքային տեսանկյունները, Սիրիայում ու Աֆղանստանում պատրաստություն անցած ահաբեկչական կազմակերպություններին և խմբերին հակազդելու հարցեր: