Իսրայելցիները պահանջում են վերսկսել բանակցությունները Պաղեստինի հետ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արխիվ

Հազարավոր իսրայելցիներ Թել Ավիվում փողոց են դուրս եկել՝ կոչ անելով վերսկսել պաղեստինցիների հետ բանակցությունները: Ակցիան համընկել է երկրի նախկին վարչապետ Ւցհակ Ռաբինի սպանության քսանամյակի հետ:

Մահվանից երկու տարի առաջ Ռաբինը Պաղեստինի ինքնավարության հետ խաղաղության մասին համաձայնագիր էր ստորագրել Օսլոյում: France Presse-ի փոխանցմամբ՝ Իսրայելի մայրաքաղաքում հավաքված ցուցարարները վանկարկում էին «հրեաներն ու արաբները չեն ուզում ատել իրար»: