Տեղի է ունեցել «Նոր Հայաստան»-ի միասնական շտաբի նիստ

Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի գրասենյակում տեղի է ունեցել շտաբի նիստ, որը վարել է շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորմամբ, նիստին հաստատվել են շտաբի կառուցվածքը և գործառույթները, նշանակվել են պատասխանատուներ: Նիստն ընդունել է նաև շտաբի գործողությունների ծրագիրը: