Մամեդյարով․ Համանախագահները կժամանեն եկող շաբաթ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եկող շաբաթ կայցելեն տարածաշրջան: Այդ մասին այսօր Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ըստ նրա՝ ղարաբաղյան կարգավորման միջնորդները հոկտեմբերի 26-ին կլինեն Երևանում, հոկտեմբերի 28-ին կժամանեն Ադրբեջան:

«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վայրի և ժամանակի հարցում շտապել պետք չէ: Թող համանախագահները գան: Կա երկու ուղի՝ կա՛մ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կա՛մ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկով», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մամեդյարովը և ամփոփել․ - «Ամեն դեպքում մենք սպասում ենք տարածաշրջան համանախագահների այցին»: