Ադրբեջանում ԱԱՆ 11 աշխատողներ կալանավորվեցին

Ադրբեջանի ԱԱՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանում ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) ձերբակալված 11 աշխատակիցների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քառամսյա կալանքը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը:

Օպերատիվ-որոնողական գործունեության մասին օրենքը խախտելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով հարուցված քրեական գործերով զբաղվում է ստեղծված հատուկ քննչական հանձնաժողովը՝ կազմված հատուկ պետական պահպանության ծառայության և գլխավոր դատախազության ներկայացուցիչներից։ Հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովը։

Հոկտեմբերի 17-ին՝ շաբաթ օրը, հիշեցնենք, Ադրբեջանի նախարար Իլհամ Ալիևի հրամանով աշխատանքից ազատվեց Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը։ Երեկ ադրբեջանական մամուլը գրեց նախարարության մեկ տասնյակ աշխատակիցների պաշտոնանկության ու ձերբակալման մասին։