Թուրքիայում միգրանտներին տեղափոխող նավակ է խորտակվել

Շաբաթ օրը թուրքական ափերից մեկի մերձակայքում միգրանտներին տեղափոխող նավակ է խորտակվել: Ըստ «Անադոլու» գործակալության, 12 մարդ խեղդվել է:

Նավակը սկսել է սուզվել, երբ Թուրքիայից ուղղություն է վերցրել դեպի հունական Լեսբոս կղզին: Միգրանտները սկսել են բջջային հեռախոսներով օգնության կանչել փրկարարներին, հաջողվել է փրկել 25 մարդու: