«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) նոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանին:
«Մինչ այս, Կարեն Հարությունյանը ինչպես համակարգում, այնպես էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում երկար տարիների աշխատանքային փորձ ունի», - ասել է Սարջանյանը:
ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Եվգենի Բիբինը: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2011 թվականին։