Իտալական Մարկեի նահանգային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մարկեի նահանգային խորհուրդը (Իտալիա) հոկտեմբերի 6-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը։

Բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայ ժողովրդի ցեղասպանություն» խորագիրը կրող բանաձևի նախաձեռնողներն էին նահանգային խորհրդի անդամներ Ռապա Բորիսը, Պիերոնի Մորենոն, Բուսիլակի Ջանլուկան, Մարկոնի Լուկան: