ԻՊ-ն պայթեցրել է Պալմիրայի Հաղթական կամարը

Սիրիա - Պալմիրայի Հաղթական կամարը, արխիվ

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պայթեցրել են հինավուրց Պալմիրայի պատմամշակութային գանձերից ևս մեկը՝ 1800-ամյա Հաղթական կամարը, հաղորդում է Սիրիայի հնագույն ճարտարապետության պահպանման պետական գործակալությունը։

Ավելի վաղ զինյալները Պալմիրայում վերացրել էին ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող համաշխարհային ժառանգության մաս համարվող երկու տաճարներ։