Սահմանափակվել է պաղեստինցիների մուտքը Երուսաղեմի Հին քաղաք

Իսրայելի ոստիկանությունը ժամանակավորապես սահմանափակել է պաղեստինցիների մեծամասնության մուտքը Երուսաղեմի Հին քաղաք:

Պատճառը վերջին օրերին Երուսաղեմի կենտրոնում տեղի ունեցած հարձակումներն են. երեկ իսլամիստ ծայրահեղականը դանակով հարձակվել է անցորդների վրա, սպանվել է երկու տղամարդ, կան վիրավորներ: