Գալուստ Սահակյանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին

Գալուստ Սահակյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) տնօրեն, քարտուղար Թոմաս Մարքըրթի հրավերով կմասնակցի հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին։

Ազգային ժողովի փոխանցմամբ՝ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ից 24-ը։