«Չե՛ք անցկացնի»-ի չորս անդամներ բերման են ենթարկվել

«Ոչ»-ի գրաֆիտի երևանյան շենքերից մեկի պատին, սեպտեմբեր, 2015թ․

Գիշերը ժամը 1։30-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության չորս անդամներ՝ Արթուր Մինասյանը, Հրայր Մանուկյանը, Կարպիս Փաշոյանը և Հայկ Ավետիքյանը։ Բերման ենթարկվածները արդեն ազատ են արձակվել։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ չորսի նկատմամբ էլ արձանագրություն է կազմվել հասարակական վայրերը օգտագործելու կանոնները խախտելու հոդվածով։

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը պատմեց՝ գիշերը իրենք փորձել են «Ոչ»-ի գրաֆիտիներ անել: Ընդ որում, ակտիվիստների մոտ տպավորություն է ստեղծվել, որ ոստիկանությունը նախապես տեղյակ է եղել իրենց այդ ծրագրերին։

Տե՛ս նաև այստեղ