Նախագահը ներկա է եղել Մյուռոնի օրհնության արարողությանը

Լուսանկարը՝ նախագահականի լրատվականի

Նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Վարագա Ս. Խաչի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարված Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը: Այդ մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: