Հաստատվել է դոկտրինը, որով Ռուսաստանը Ուկրաինայի ռազմական հակառակորդն է

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հաստատել է երկրի ռազմական նոր դոկտրինը:

Ըստ նոր դոկտրինի, Ուկրաինան ձգտելու է տարածքային ամբողջականության վերականգնմանը, ինչի համար հարկ կլինի ամբողջությամբ բարեփոխել անվտանգության ապահովման համակարգը և այն հասցնել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ չափանիշների։