Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 26-ին և 27-ին` առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, Երևանի Մյասնիկյան պողոտան` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի երթևեկության համար: Այդ մասին հայտնում է քաղաքապետարանը՝ որպես այլընտրանք առաջարկելով օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն:
«Երևանի քաղաքապետարանը երթևեկության ժամանակավոր դժվարություն առաջացնելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում: