«Ալ-Ջազիրա»-ի լրագրողները Եգիպտոսում ազատ արձակվեցին

Եգիպտոս - «Ալ-Ջազիրա»-ի ազատ արձակված լրագրողներ Մոհամեդ Ֆահմին (ձախից երկրորդը) և Բահեր Մոհամեդը (աջից երկրորդը)՝ իրենց կանանց հետ, Կահիրեի Մաադի արվարձանում, 23-ը սեպտեմբերի, 2015թ․

Երեք տարվա ազատազրկման դատապարտված «Ալ-Ջազիրա»-ի երկու լրագրողները, ովքեր բանտարկվել էին Եգիպտոսում՝ այդ երկրի համար «վնասակար» տեղեկություններ տարածելու մեղադրանքով, ազատ են արձակվել՝ նախագահի կողմից ներում ստանալով:

Եգիպտոսի նախագահը սեպտեմբերի 23-ին 100 բանտարկյալների է ներում շնորհել: