Նալբանդյանը վաղը կմեկնի Նյու Յորք

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում ՄԱԿ ԳԱ նստաշրջանում, արխիվ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Նյու Յորք։

Այցելության ընթացքում Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների։

Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ։