Ժան-Պիեռ Մահե․ «Նարեկացին մարդկային ցեղի ամենամեծ մխիթարիչներից մեկն է»

Your browser doesn’t support HTML5

«Նարեկացիական ընթերցումներ»-ին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել նաև մեր ժամանակների խոշորագույն նարեկացիագետ Ժան-Պիեռ Մահեն, որը ոչ միայն Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը բնագրից ֆրանսերեն է թարգմանել, այլև «Մատյան»-ին նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: