Ռուսաստանը ավիաբազա կտեղակայի Բելառուսում

Ռուսական Տու-22 ռմբակոծիչ ինքնաթիռ, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին հանձնարարել է պաշտոնական Մինսկի հետ բանակցություններ սկսել Բելառուսում ռուսական ավիաբազա տեղակայելու մասին համաձայնագիր ստորագրելու շուրջ:

Նախօրեին Բելառուսի նախագահը Սոչիում տեղի ունեցած Ռուսաստան-Բելառուս երկրորդ համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերջ դնել խոսակցություններին, թե, իբր, Բելառուսը մտադիր է արևմտյան կողմնորոշում որեդեգրել: Ռուսաստանյան պատվիրակության հետ հանդիպումը Ալեքսանդր Լուկաշենկոն որակել է եղբայրական: