Նեմցովի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ հրաժարվեց ցուցմունքներից

Անզոր Գուբաշևը Մոսկվայի դատարանի դահլիճում, ապրիլ, 2015թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ է հրաժարվել ինքնախոստովանական ցուցմունքներից:

Անզոր Գուբաշևի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ստիպված է եղել ընդունել քննիչների թելադրած ցուցմունքը, քանի որ խոստացել էին դրա դիմաց ազատ արձակել եղբորը:

Մարտին ինքնախոստովանական ցուցմունքներից հրաժարվել էր նաև գործով գլխավոր մեղադրյալ Զաուր Դադաևը: