Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկում են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի արտգործնախարարը Սոչիում այսօր հանդիպել է իր թուրք գործընկերոջը՝ Թուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, կողմերը քննարկում են իրավիճակը Սիրիայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև միգրանտների ճգնաժամը Եվրոպայում: