Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արտակ Հանիսյանը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արտակ Հանիսյանը։ Վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին։