Նախագահը հանդիպել է ՌԱԿ-ի ներկայացուցիչների հետ

Լուսանկարը՝ նախագահականի լրատվական ծառայության

Նախագահի նստավայրում շարունակվում են խորհրդակցությունները սահմանադրական բարեփոխումների շուրջ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այդ գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչներ Հակոբ Ավետիքյանի, Արմեն Մանվելյանի, Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի, Վարազդատ Ավոյանի և Սեյրան Ղարիբյանի հետ: