Նախագահը շնորհավորել է կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանին ծննդյան 90-ամյակի առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, պետության ղեկավարը մաղթել է հոբելյարին առողջություն և ամենայն բարիք՝ բարձր գնահատելով նրա երկարամյա գործունեությունը, որով կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը նպաստել է հայ կինոարվեստի և հեռուստատեսության զարգացմանը: