Գևորգյան ճեմարանի նոր տեսուչ է նշանակվել

Էջմիածնի Մայր Տաճարը

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գարեգին աբեղա Համբարձումյանը, ազատվելով Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից, նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Գարեգին աբեղա Համբարձումյանը 29 տարեկան է, սովորել է Գևորգյան ճեմարանում, ապա՝ Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանում` միաժամանակ ուսանելով և պարբերաբար դասախոսելով Օքսֆորդի համալսարանում, ստացել է աստվածաբանության դոկտորի (PhD) աստիճան, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրենն էր անցած տարվա նոյեմբերից: