Մալքոլմ Թըրնբուլը՝ Ավստրալիայի նոր վարչապետ

Ավստրալիայի արդեն նախկին վարչապետ Թոնի Էբոթ, արխիվ

Ավստրալիան նոր վարչապետ ունի: Այդ մասին հայտարարվել է այսօր, երբ երկրի Լիբերալ կուսակցությունը դեմ է քվեարկել գործող վարչապետ Թոնի Էբոթին` փոխարենը ձայն տալով նրա մրցակցին՝ Մալքոլմ Թըրնբուլին:

Կողմ ձայների շուրջ 54 տոկոսին արժանացած Թըրնբուլը մուլտիմիլիոնատեր է, բանկի նախկին կառավարիչ: