Սեյրան Օհանյանը կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ-ի պաշտպանության, արտաքին գործերի նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։