Ցուցարարները Բաղրամյանը փակ պահեցին մինչև վաղ առավոտ

Your browser doesn’t support HTML5

Ոստիկանությունը երեկ երեկոյան 6 ժամ՝ մինչև առավոտյան 5։00-ն ժամանակ տվեց ցուցարարներին պողոտան ազատելու համար՝ նշելով, որ «դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև դրա երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ անհամաչափորեն խաթարում են հանրության շահերը»։