Մեկնարկել է «Ոչ»-ի համաժողովը

Հայաստան -- «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Արշակ Մուսախանյանը հանդես է գալիս համաժողովի բացման խոսքով, Երևան, 12-ը սեպտեմբերի, 2015թ․

Երևանում մեկնարկել է սահմանադրական փոփոխություններին ոչ ասող ուժերի համաժողովը։

«Ոչ»-ի համաժողովին մասնակցում են Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ու հասարակական կազմակերպություններ։

«Ոչ»-ի ճակատում միավորված ուժերը պատրաստվում են համաժողովի ավարտին համատեղ հայտարարություն ստորագրել: